Ունե՞ք հարցեր
Ես այստեղ եմ պատասխանելու Ձեր բոլոր հարցերին: Կապ հաստատեք իմ և Constant-ի գործակալների հետ՝ իմանալու ամեն ինչ անշարժ գույքի, տարածքի և ցանկացած այլ մանրամասների մասին:
+𝟯𝟳𝟰 𝟵𝟲 𝟵𝟬 𝟳𝟬 𝟳𝟳
info@constantestate.am
Մեզ հետ կստանաք անշարժ գույքի ձեռքբերման ամբողջական սպասարկում՝ խորհրդատվությունից մինչև փաստաթղթերի մշակում: Մենք կդառնանք Ձեր վստահելի գործընկերը ԱՄԷ անշարժ գույքի շուկայում:
Անշարժ գույքի հսկայական շուկայում կողմնորոշվելը կարող է դժվար լինել: Ավելի քան 30 տարվա փորձ ունեցող մեր խորհրդատուները պատրաստ են օգնել Ձեզ՝ կայացնելու ճիշտ ընտրություն՝ համապատասխան Ձեր բյուջեին և կարիքներին:
Ձեր նախասիրությունները նախապես հասկանալուց հետո մեր անվճար խորհրդատվության ընթացքում հաշվի ենք առնում Ձեր բյուջեն և կոնկրետ ցանկությունները, ինչպիսիք են՝ գտնվելու վայրը, ոճը, հարմարությունները, նախընտրած կառուցապատողը և այլն: Դրանից հետո մենք ներկայացնում ենք տարբերակներ հենց Ձեզ հարմար, որոնք լիովին համապատասխանում են Ձեր պահանջներին: Դուք հեշտությամբ կընտրեք Ձեր նախընտրելի անշարժ գույքը մեր առաջին իսկ հանդիպումից հետո:
Եթե նախատեսում եք այցելել ԱՄԷ, մենք կարող ենք կազմակերպել շրջայցեր Ձեզ հետաքրքրող թաղամասերով: Սա կօգնի Ձեզ մանրամասն պատկերացում կազմել երկրի մասին և առանձնացնել ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
Միասին կայցելենք նաև կառուցապատողների գրասենյակներ, կուսումնասիրենք առկա բնակարանները և նույնիսկ կլինենք շինհրապարակներում:
Կառուցապատողներից ստանալով առաջիկա ծրագրերի և շինարարության մասին տեղեկատվությունը՝
Դուք հեշտությամբ կընտրեք ձեր երազած անշարժ գույքը:
Վստահ եղեք՝ մեր փորձառու իրավաբանների, ներդրումային խորհրդատուների և վաճառքի մասնագետների թիմը Ձեզ հետ կլինի գործարքի ողջ ընթացքում:
Սկսած նախնական խորհրդատվությունից մինչև փաստաթղթերի վերջնական մշակումը՝ Դուք կունենաք մեր համապարփակ աջակցությունը՝ անկախ Ձեր գտնվելու վայրից:
Մեր թիմի հետ Դուք կարող եք վստահ և հեշտությամբ անցնել անշարժ գույքի ձեռքբերման Ձեր ճանապարհը:
Մեր միջոցով անշարժ գույք ձերք բերելու դեպքում` մենք տրամադրում ենք նաև համապարփակ աջակցություն վարձակալության հետ կապված բոլոր հարցերի համար:
Մեր նվիրված թիմը երաշխավորում է, որ ապագայում Ձեր գույքը վարձակալման հանձնելու դեպքում դուք չեք ունենա որևէ խոչընդոտ: Մեր առաջնորդությամբ և փորձով մենք պարզեցնում ենք վարձակալության գործընթացը և ներդրումների առավելագույն վերադարձը: Վստահ եղեք, որ մեր միջոցով ձեռքբերված անշարժ գույքը կարող է հեշտությամբ և արագ վարձակալվել շուկայում լավագույն գներով:
Ես այստեղ եմ պատասխանելու Ձեր բոլոր հարցերին: Կապ հաստատեք իմ և Constant-ի գործակալների հետ՝ իմանալու ամեն ինչ անշարժ գույքի, տարածքի և ցանկացած այլ մանրամասների մասին:
Մեր գրասենյակը
Էլ. հասցե
Անշարժ գույքի լավագույն առաջարկները ԱՄԷ-ում