Գտեք Ձեր երազանքների անշարժ գույքը Դուբայում

Մենք օգնում ենք Ձեզ ընտրել և գնել անշարջ գույք թե՛ ներդրումային, թե՛ անձնական նպատակով` տրամադրելով անհատական շրջայցեր ԱՄԷ թաղամասերում,  իրավական աջակցություն և վարձակալության օգնություն:

Սկսեք Ձեր ապագա գույքի որոնումը

Ձեր անշարջ գույքի գործընկերը

Ինչո՞ւ ընտրել մեզ

Համագործակցում ենք միայն առաջատար ընկերությունների հետ


Մենք առաջնահերթություն ենք տալիս որակյալ համագործակցություններին` ընտրելով միայն այն կառուցապատողներին, որոնք հայտնի են իրենց վստահելիությամբ և խոստացված արդյունքների ապահովման ապացուցված փորձով:

Աշխատում ենք ավելի քան 25 տարվա փորձ ունեցող լոկալ ընկերության հետ


Մենք համագործակցում ենք ԱՄԷ-ում գտնվող տեղական ընկերության հետ, որն ունի անշարժ գույքի ներդրումների կառավարման ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ: Վերջինիս հաջողության արդյունքներից օգտվում են մեր հաճախորդները:

Այցելում ենք շինհրապարակներ


Անձամբ այցելում ենք բոլոր կառուցապատողների գրասենյակներ ու շինհրապարարկներ ուսումնասիրելու համար, թե ինչ կահույք է տեղադրվելու, ինչ որակի վերանորոգում է իրականացվելու և ինչպես են կահավորվելու բնակարանները։

Աջակցում ենք գործարքի ամբողջ ընթացքում


Ձեզ հետ ենք գույքի ընտրությունից մինչև սեփականության ստացման վերջին փուլը, ինչպես նաև աջակցում ենք վարձակալության հանձնել մեր օգնությամբ ձեռք բերված անշարժ գույքը։

Ինչո՞ւ ներդրում կատարել Դուբայում

  • Հարկերի բացակայություն

    ​Դուբայում հարկերի բացակայությունը զգալի առավելություն է անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելու համար։ Եկամտահարկի, գույքահարկի կամ կապիտալի շահույթի հարկերի բացակայությունը Դուբայում եզակի հնարավորություն է տալիս ներդրողներին ապահովել բարեկեցությունը նվազագույն հարկային պարտավորությամբ:


  • Ճկուն վճարման պայմաններ

    Կառուցապատողներն առաջարկում են վճարման ճկուն տարբերակներ: Որպես կանոն, Ձեզ հարկավոր է կատարել միայն 10-30% կանխավճար, իսկ մնացածը կարող եք վճարել անտոկոս մարումներով:

  • Կայուն աճ գրանցող անշարժ գույքի շուկա

    Դուբայում բնակարանների վարձակալության եկամտաբերությունը միջինից բարձր է՝  տատանվում է 6-8%-ի սահմաններում: Այս ցուցանիշը երաշխավորում է եկամտի կայուն հոսք անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարողների համար։ Ավելին՝ Դուբայի բնակչության և զբոսաշրջիկների թվի կայուն աճի շնորհիվ պահանջարկը անշարժ գույքի շուկայում անընդհատ մեծանում է։

  • Զբոսաշրջության կայուն աճ

    Դուբայը համարվում է զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը։ 2023 թվականին Դուբայը նոր ռեկորդ է սահմանել՝ ընդունելով 17,15 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների առնվազն մեկ գիշերվա ընթացքում:

  • Համաշխարհային ճանաչում ունեցող կառուցապատողներ

    Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնի է իր վստահելի և երկար տարիների փորձ ունեցող կառուցապատողներով, ինչպիսիք են՝ Emaar Properties, Damac Properties, Sobha Realty, MERAAS և այլն։ Նրանց նախագծերը անվտանգ են և շահավետ՝ ներդրումներ կատարելու տեսանկյունից։


Մենք աշխատում ենք լավագույն կառուցապատողների հետ


Ես Զառան եմ`

Դուբայում անշարժ գույքի և ներդրումերի էքսպերտ

Ունե՞ք հարցեր

Ես այստեղ եմ պատասխանելու Ձեր բոլոր հարցերին: Կապ հաստատեք իմ և Constant-ի գործակալների հետ՝ իմանալու ամեն ինչ անշարժ գույքի, տարածքի և ցանկացած այլ մանրամասների մասին:

Կապ ինձ հետ